Խորովածը հայերի ամենասիրված ավանդական ուտեստն է, որին նվիրված ամենամյա փառատոնն այս տարի անցկացվում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։
Փառատոնի մասնակիցները տարբեր ընկերությունների և ռեստորանների ներկայացուցիչներ և առանձին խոհարարներ են Հայաստանի շրջաններից և տարբեր երկրներից։ Նրանք ներկայացնում են խորովածի պատրաստման իրենց ձևերը և հյուրասիրում փառատոնի հյուրերին: Նրանք նաև մասնակցում են խոհարարական տարբեր մրցույթներին:
Միջոցառումն ուղեկցվում է հայկական ավանդական երգ ու պարով, համերգային ծրագրով։
Փորձեք անպայման մասնակցել ու վայելել հայկական համն ու հոտը: