Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն

Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն

  • 19 Սեպ
  • ՀՀ, Կոտայքի մարզ, Ձորաղբյուր, Բանակի 18
  • Անվճար
  • Կազմակերպիչ: "Green Lane" NGO

Արդեն 13 տարի շարունակ «Գյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն» փառատոնը մեկ վայրում համախմբում է հազարավոր մարդկանց, ովքեր սիրում են հայկական գյուղատնտեսությունը, ավանդույթներն ու տեղական արտադրանքը։


Սա հիանալի հնարավորություն է ֆերմերների, տեղական արտադրողների և այցելուների համար՝ հանդիպելու, շփվելու և միասին տոնելու հայկական գյուղի արժեքները։


Փառատոնի նպատակն է արժևորել հայ գյուղացու աշխատանքը, աջակցել տեղական արտադրողներին, պահպանել գյուղական մշակութային ժառանգությունը և ներկայացնել կայուն գյուղատնտեսության լավագույն փորձը։


Այս տարի ևս պատրաստել ենք հետաքրքիր ու հիշարժան օր, որի ընթացքում Ձեզ սպասում են՝


🌿 Գյուղատնտեսական և տեղական արտադրանքի ցուցահանդես-տոնավաճառ

🌾 Գյուղական կյանքի և ավանդույթների ներկայացումներ

🎭 Մշակութային ելույթներ և ժամանցային ծրագիր

🍇 Տեղական ուտեստների և խմիչքների համտեսներ

👨‍🌾 Հանդիպումներ ֆերմերների և տեղական արտադրողների հետ

👨‍👩‍👧‍👦 Ժամանց և հետաքրքիր զբաղմունքներ ամբողջ ընտանիքի համար


Եթե ցանկանում եք բացահայտել հայկական գյուղի իրական համերն ու ավանդույթները, աջակցել տեղական արտադրողներին և հաճելի օր անցկացնել ջերմ ու հյուրընկալ միջավայրում, անպայման միացեք մեզ։