«ՏԱՐԱԶ ֆեստ 2026»

«ՏԱՐԱԶ ֆեստ 2026»

  • 02 Սեպ - 07 Սեպ
  • ՀՀ, Մեղրի քաղաք
  • Անվճար
  • Կազմակերպիչ: Տերյան մշակութային կենտրոն

Ամեն տարի Հայաստանում անցկացվում է հայկական ամենավառ և ամենասիրված մշակութային միջոցառումներից մեկը՝ «Տարազ Ֆեստ» փառատոնը։


Փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Տերյան» մշակութային կենտրոնը, որոնք համախմբում են ավանդական տարազի, ազգային մշակույթի, արհեստների և արվեստի սիրահարներին՝ պահպանելու և հանրահռչակելու հայկական մշակութային ժառանգությունը։

Միջոցառումը կազմված է երկու մասից: Առաջին մասը ցուցահանդես-տոնավաճառ է, որից հետո ներկայացվում են հայ դիզայներների նոր հավաքածուները։ Ցուցահանդեսին, բացի հայկական տարազից, իրենց ազգային մշակույթը առանձին տաղավարներում ներկայացնում են  նաև Հայաստանի Հանրապետությունում գործող դեսպանությունների ներկայացուցիչները։ Փառատոնի երկրորդ մասում՝ հայտնի հայ դիզայներները  ներկայացնում են հայկական տարազի տարերով ժամանակակից հավաքածուներ, որոնք հաճախ իսկական արվեստի գործեր են:

«Տարազ Ֆեստ»-ը լավ հնարավորություն է ծանոթանալու հայկական ավանդական զարդանախշերին և իմանալ դրանց նշանակությունը։