«Երևանյան մարաթոն»

«Երևանյան մարաթոն»

  • 17 Հոկ - 18 Հոկ
  • Երևան, Հանրապետության Հրապարակ
  • 4000-22000 դրամ
  • Կազմակերպիչ: Arm Marathon Foundation

«Երևանյան մարաթոնը» ամենասպասված և ուրախ իրադարձություններից մեկն է, որն անցկացվում է Երևանում ամեն տարի՝ հոկտեմբերին։ Վազքուղին սկսվում է Հանրապետության հրապարակից և անցնում է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։ Մարաթոնն իրականացվում է մի քանի վազքուղիներով՝ 1-ից մինչև 42կմ երկարությամբ։ Հաղթողները ստանում են մեդալներ և մրցանակներ։


Միջոցառումը բաց է տարբեր ֆիզիկական հնարավորություններ ունեցող վազորդների համար. Մասնակիցները կարող են ընտրել մրցատարածություններից մեկը՝


  1. 42.2 կմ ՝ 18 տարեկան և ավելի մեծ մասնակիցներ
  2. 21.1 կմ ՝ 18 տարեկան և ավելի մեծ մասնակիցներ
  3. 12 կմ՝ 16 տարեկան և ավելի մեծ մասնակիցներ
  4. 5 կմ՝ 13 տարեկան և ավելի մեծ մասնակիցներ
  5. 1 կմ՝ երեխաներ՝ 3-12 տարեկան, 7 տարեկանից փոքր երեխաները պետք է վազեն ծնողի ուղեկցությամբ

Մասնակցությունը վճարովի է։  Գրանցվելու համար անցեք այս հղումով։

Մարաթոնից ստացված ողջ հասույթը նվիրաբերվում է  բարեգործական նպատակներով: