«Էրեբունի-Երևան» տոնակատարություն

«Էրեբունի-Երևան» տոնակատարություն

  • 11 Հոկ - 12 Հոկ
  • Երևան
  • Անվճար
  • Կազմակերպիչ: Երևանի քաղաքապետարան

Երևանը՝ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, հիմնվել է Ք․ Ա․ 8-րդ դարում (մ․թ․ա․ 782 թ․) և անվանակոչվել է Էրեբունի։ «Էրեբունի-Երևան»-ը Հայաստանի մայրաքաղաքի ծննդյան տոնն է, որը մեծ շուքով նշվում է ամեն տարի՝ հոկտեմբերին։

Տոնակատարությունն անց է կացվում 1968 թվականից ի վեր։


Տոնի օրերին մայրաքաղաքը լցվում է տոնական զարդարանքներով, համերգներով, ցուցահանդեսներով և տոնավաճառներով։

Մայրաքաղաքի տարբեր վայրերում՝ Հանրապետության հրապարակից մինչև Հյուսիսային պողոտա և Էրեբունի արգելոց-թանգարան, կազմակերպվում են ազգային երգ ու պարի կատարումներ, թատերական ներկայացումներ և տոնական երթեր, որոնք ներկայացնում են Երևանի պատմությունն ու կոլորիտը։


Տոնակատարությունը սովորաբար ավարտվում է հանդիսավոր համերգով և տոնական գեղեցիկ հրավառությամբ։