Թարս ու շիտակ թանգարանը գտնվում է Գյումրի քաղաքում, այնտեղ ներկայացվում է կյանքի դրվածքը, անունն էլ հենց կյանքի դրվախքից է գալիս` թարս ու շիտակ: Թանգարանը 1900-ականների կառույց է, այնտեղ 1890-ականներից մինչև ԽՍՀՄ տարիների հնաոճ իրերը փակցված են առաստաղին, առաստաղը փայտից է, որն էլ իրերին հնարավորություն է տալիս ամուր կախված մնալ:
Թանգարանում պահվում են հնաոճ իրեր` հեռախոսներ, պահարաններ, մահճակալներ, սառնարաններ, ժամացույցներ, նկարներ, սպասք և այլն:
Թանգարանը հիմնադրվել է գինեգործ Ցոլակ Վարդանյանի կողմից,տարածքը սկզբում գինու համտեսի վայր էր, այնուհետև նախագիծը մեծացավ, հիմա թանգարանի 4 սրահներից վերջինում այցելուներին հյուրասիրում են չամիչի տնական գինի: Թանգարանի տարածքը պատկանել է հայտնի վաճառական Տեր Մարտիրոսյանին, ով ռուսական ցար Նիկոլայից ստացել է հատուկ հավաստագիր: Ինչի մասին վկայություն կա տան կամարի վրա պատկերված հարթաքանդակը: