Հին կամուրջ (Քասախի կամուրջ)

Հին կամուրջ (Քասախի կամուրջ)

  • Սուրբ Սարգսի փողոց, Քասաղ գետի կիրճ

Եթե Երևանից ընդամենը 20 րոպե դեպի հյուսիս-արևմուտք ճանապարհ ընկնեք, Աշտարակում ձեզ իսկական հեքիաթ է սպասվում: Այդ հեքիաթային մթնոլորտը կապված է մի հին ու հուզիչ ավանդության հետ:

Պատմում են, որ երեք քույրեր սիրահարվում են նույն արքայազնին։ Ավագ քույրերը, ցանկանալով, որ կրտսերն երջանիկ լինի, որոշում են զոհաբերել իրենց և նետվում են Քասախ գետի խորը կիրճը: Նրանցից մեկը կրում էր կարմիր զգեստ, մյուսը՝ ծիրանագույն։ Կորստի ցավից հուսահատված՝ փոքր քույրն էլ է իրեն ցած նետում կիրճը՝ այս անգամ սպիտակ զգեստով։ Այսօր, ի հիշատակ երեք քույրերի, կիրճի գլխին վեր խոյացող ժայռերին կանգնած են միջնադարյան երեք յուրահատուկ եկեղեցիներ՝ Կարմրավորը, Ծիրանավորն ու Սպիտակավորը:

Հենց այս ժայռերի ստորոտում, գետի հանդարտ հոսքի վրա է բազմել 1664 թվականին կառուցված հինավուրց քարե կամուրջը։ Այն կառուցվել է հարուստ վաճառական Մահդեսի Խոջա Գրիգորի միջոցներով՝ քաղաքի հին թաղամասերն իրար կապելու և առևտրային կարևոր ճանապարհ ծառայելու համար։ Ի տարբերություն մերօրյա հարթ ու միատոն կամուրջների՝ այս հետիոտնային կառույցը նրբորեն ներդաշնակվում է կիրճի ժայռոտ լանջերին: Այն կառուցված է տեղական հրաբխային քարից (տուֆից)՝ սլացիկ ու կլորավուն կամարների գեղեցիկ համադրությամբ։