Կատեգորիաներ
Մարզ
Գինու համտես Momik WineCube-ում Food

Գինու համտես Momik WineCube-ում

Vayots Dzor

Momik WineCube-ը Արենի գյուղում գործող գինու համտեսի փոքր կենտրոն է, որը ստեղծել են Նվեր և Նարինե Ղազարյանները։ Այն բացվել է 2018 թվականին: Նախաձեռնությունն առանձնանում է «այգուց շիշ» մոտեցմամբ։ Տեղացի խաղողագործները, որոնք նախկինում հիմնականում վաճառում էին իրենց բերքը, այստեղ սկսել են սեփական խաղողից արտադրել և շշալցնել Momik ապրանքանիշի կարմիր, սպիտակ և վարդագույն գինիները։ Համտեսի բացօթյա հարթակից տեսանելի է նաև 14-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին։

Գինու համտես Old Bridge Winery-ում Food

Գինու համտես Old Bridge Winery-ում

Vayots Dzor

Old Bridge Winery-ն հիմնադրվել է Խալաթյանների ընտանիքի կողմից 1998 թվականին և գտնվում է Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում՝ Արփա գետի մոտ։ Գինեգործարանի անվանումը կապված է մոտակայքում գտնվող 13-րդ դարի կամրջի հետ։ Այստեղ այցելուներին առաջարկվում են տարբեր գինիների համտեսներ, մառանի շրջայցեր և տեղական պանրի հետ համադրված գինիներ։ Գինեգործարանի բացօթյա հատվածից հատկապես ուշագրավ են Արփա գետի և շրջակա բնապատկերի տեսարանները։ Ինչ անել` Համտեսել Old Bridge-ի գինիները, այդ թվում՝ Արենի Նուարից պատրաստված գինիները, այցելել մառան, գինին համադրել տեղական պանրի հետ և բացօթյա հատվածից դիտել մայրամուտը Արփա գետի վրա։

Untitled Food

Untitled

Vayots Dzor

Trinity Canyon Vineyards-ը Վայոց ձորի բարձրադիր հատվածում գտնվող գինեգործարան է, որը հիմնադրվել է 2012 թվականին։ Այն մասնագիտացած է հայկական տեղական խաղողի տեսակներով պատրաստվող գինիների արտադրության մեջ՝ հատկապես Արենի Նուարի և Ոսկեհատի, որոնք մշակվում են ֆրանսիական գինեգործական մեթոդների կիրառմամբ։ Գինու համտեսի սրահը ունի լայն ապակեպատ բացվածքներ, որոնցից բացվում են տեսարաններ դեպի բազալտե կիրճերն ու Արփա գետի հովիտը։ Այստեղ գինու համտեսը կարելի է համադրել նաև տեղական ուտեստների հետ։ Ինչ անել` Համտեսել Արենի Նուար և Ոսկեհատ խաղողներից պատրաստված գինիներ, ընտրել տեղական ուտեստների հետ համադրված համտես, վայելել կիրճերի ու Արփայի հովտի տեսարանները և գինեգործարանից անմիջապես ձեռք բերել գինիներ։

Untitled Food

Untitled

Vayots Dzor

Areni Wine Factory-ն հիմնադրվել է 1994 թվականին Վայոց ձորի Արենի գյուղում՝ Երևանից Նորավանք տանող ճանապարհին։ Ընկերությունն արտադրում է կարմիր և սպիտակ, չոր, կիսաչոր և կիսաքաղցր խաղողի գինիներ, ինչպես նաև խնձորից, ծիրանից, մոշից, բալից, դեղձից և նռից պատրաստված մրգային գինիներ։ Դրանց մի մասն արտահանվում է նաև միջազգային շուկաներ։ Այցելուները կարող են շրջել գինեգործարանի մառանով, ծանոթանալ գինու պահպանման ու հնեցման պայմաններին և համտեսել տեղում արտադրվող գինիներն ու կոնյակը։ Վերին հարկում գործում է նաև սրճարան, որտեղ համտեսը հնարավոր է համադրել սննդի հետ։ Ինչ անել` Համտեսել Արենիի կարմիր գինիներ, տեղական մրգերից պատրաստված գինիներ և կոնյակ, այցելել մառան և տեսնել, թե ինչպես են գինիները պահվում ու հնեցվում։

Գինու և կոնյակի համտես Տավուշում Food

Գինու և կոնյակի համտես Տավուշում

Tavush

Հայաստանի ամենահին գինու գործարաններից մեկը՝ Իջևանի գինու գործարանը, հիմնադրվել է 1951 թվականին Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ Աղստև գետի հովտում աճեցված խաղողի վերամշակման նպատակով։ 1996 թվականին գործարանը սեփականաշնորհվել է, իսկ 2005 թվականին ձեռքբերումից հետո՝ վերազինվել և արդիականացվել։ Այսօր այստեղ արտադրվում են գինի, կոնյակ, այդ թվում՝ հնեցված «Քինգ Աբգար» տեսականին, մրգային օղի, հյութեր և պահածոներ։ Արտադրանքը ներկայացված է «Ijevan Areni», «Mkhitar Gosh», «Sargon» և «Haghartsin» ապրանքանիշերով և արտահանվում է տարածաշրջանի տարբեր երկրներ։

Միմինո արձան Դիլիջանի կենտրոնում Cultural

Միմինո արձան Դիլիջանի կենտրոնում

Tavush

Դիլիջանի կենտրոնում գտնվող բրոնզե արձանախումբը նվիրված է 1977 թվականի սիրված խորհրդային «Միմինո» ֆիլմի երեք գլխավոր հերոսներին՝ վրացի օդաչու Վալիկոյին, հայ վարորդ Ռուբիկին և ռուս մեխանիկ Իվանին։ Այն խորհրդանշում է ֆիլմում ներկայացված հայ, վրացի և ռուս ժողովուրդների բարեկամությունը։ Արձանախումբը, որի հեղինակը քանդակագործ Արմեն Վարդանյանն է, բացվել է 2011 թվականի հուլիսի 6-ին։ Այն նաև գործող խմելու ջրի ցայտաղբյուր է՝ հղում անելով ֆիլմում Դիլիջանի ջրի մասին հայտնի խոսքին։ Ի՞նչ կարելի է անել այստեղ Այցելուները կարող են լուսանկարվել բրոնզե արձանների հետ։ Տեղացիների և զբոսաշրջիկների շրջանում ավանդույթ է դարձել արձաններից մեկի քիթը շփելը: Կարելի է նաև խմել արձանին կից ցայտաղբյուրից, իսկ հետո ոտքով շարունակել զբոսանքը դեպի մոտակա Շարամբեյան փողոց և Դիլիջանի փոքրիկ արհեստական լիճ։

Untitled Cultural

Untitled

Tavush

Հովհաննես Շարամբեյանի անունը կրող այս փողոցը Դիլիջանի հին քաղաքի սիրտն է։ Հովհաննես Շարամբեյանը խորհրդային շրջանի նկարիչ էր և Դիլիջանի պետական թատրոնի հիմնադրման նախաձեռնողներից մեկը։ Փողոցի երկու կողմերում պահպանվել են 19-րդ դարի երկհարկանի քարե և փայտե տները՝ փորագրված փայտե պատշգամբներով և կարմիր կղմինդրե տանիքներով։ Տները վերականգնվել են «Tufenkian Old Dilijan Complex» ծրագրի շրջանակում։ Այսօր փողոցը շարունակում է ապրել որպես արհեստավորների թաղամաս՝ այստեղ գործում են արհեստանոցներ, պատկերասրահ և թանգարան։ Դիլիջանը հաճախ անվանում են «Հայկական Շվեյցարիա»։ Հենց այս անկյունում է քաղաքի ամենագեղեցիկ տեսարաններից մեկը։ Ի՞նչ կարելի է անել այստեղ Այցելուները կարող են շրջել արհեստանոցներով, ծանոթանալ փայտի փորագրության, խեցեգործության, դարբնության, գորգագործության և զարդագործության աշխատանքներին, դիտել վարպետների աշխատանքը կամ մասնակցել վարպետության դասի։ Կարելի է նաև ձեռք բերել ձեռագործ հուշանվերներ, այցելել Ժողովրդական արվեստի թանգարան և ճանապարհին կանգ առնել փողոցի սրճարաններից մեկում։

Արշավ դեպի Պարզ և Գոշ լճեր Hiking

Արշավ դեպի Պարզ և Գոշ լճեր

Tavush

Մոտ 9,7 կմ երկարությամբ այս արահետը Տավուշի մարզում կապում է Դիլիջանի ազգային պարկում գտնվող Փառզ լիճը Գոշ գյուղի և Գոշի լճի հետ։ Արշավային ուղին անցնում է անտառով, հատում մի քանի առվակներ և բարձրանում շուրջ 450 մ-ով՝ դեպի Գոշ գյուղ, որտեղ գտնվում է միջնադարյան Գոշավանք վանական համալիրը։ Ինչ կարելի է անել՝ Մասնակցել քայլաշավին, տեսնել խաչքարեր, վայլել Իջևանի սարերի տեսարանը։

Պլանավորել ուղևորություն