Կոմունիստների քարանձավ

Կոմունիստների քարանձավ

Կոմունիստների քարանձավը գտնվում է Լոռու մարզում՝ Ստեփանավանի հարավային հատվածում, Ձորագետի կիրճի Մայորի ձոր կոչվող տեղանքում։ «Կոմունիստների քարանձավ» անվամբ այն տարածված է ժողովրդի շրջանում։ Պաշտոնական հուշարձանների ցանկում այն գրանցված է որպես քարայր-կացարան և թվագրվում է մ.թ.ա. II–I հազարամյակներով։

Այն իրենից ներկայացնում է բնական ժայռային խոռոչ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Ձորագետի կիրճը։

1899 թվականին Շահումյանը Ջալալօղլիում՝ ներկայիս Ստեփանավանում, հիմնել է Հայաստանում առաջին մարքսիստական խմբակներից մեկը։ Ըստ տեղական պատմական հիշողության՝ խմբակի անդամները գաղտնի հանդիպումներ են անցկացրել կիրճի քարայրներում՝ հեռու ոստիկանության և ցարական իշխանությունների հսկողությունից։

Ըստ տեղացիների՝ խմբակի անդամները գաղտնի հանդիպումներ են անցկացրել կիրճի քարայրներում՝ հեռու ոստիկանության և ցարական իշխանությունների հսկողությունից։


Քարտեզ