Կանգառ 1.Մոլդովա ժամանում
Ժամանում Քիշնևի միջազգային օդանավակայան, հանդիպում ուղեկցորդի հետ և տեղափոխում հյուրանոց։ Տեղավորվելուց հետո կսկսեք ձեր ծանոթությունը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի հետ՝ քայլելով քաղաքի կենտրոնով։ Շրջայցի ընթացքում կայցելեք Սուրբ Ծննդյան Մայր տաճար, Կառավարության շենքով հայտնի Կենտրոնական հրապարակ և Ստեֆան Մեծի անվան զբոսայգի, որտեղ գտնվում է Մոլդովական դասականների ծառուղին։ Այնուհետև կտեսնեք Խորհրդարանի շենքը, Ռազմական փառքի հուշահամալիրը, պատմական երկաթուղային կայարանն ու Կենտրոնական փոստատունը, իսկ վերջում կկանգնեք տեղական հուշանվերների շուկայում։