Արթիկի Սուրբ Մարինե եկեղեցի

Արթիկի Սուրբ Մարինե եկեղեցի

Արթիկի Սուրբ Մարինե կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության առանձնահատուկ հուշարձաններից է։

Այն սովորական միանավ եկեղեցի չէ։ Արևմտյան հատվածի երկու կողմերում եղել են արտաքին բաց խորաններ, իսկ գլխավոր խորանի երկու կողմերում՝ ներս բացվող խորաններ։ Ընդհանուր առմամբ եկեղեցին ունեցել է հինգ արևելահայաց խորան՝ երեք ներքին և երկու արտաքին բաց խորան։ Գլխավոր խորանի պատուհանի բարավորի վրա պահպանվել է վաղ միջնադարին բնորոշ հավասարաթև խաչի նշան։

Եկեղեցու արևմտյան խաչաթևն ամենալավ պահպանված հատվածներից է։ Պահպանվել են պատերը, թաղակիր կամարը, եռանկյունաձև ճակտոնի և քիվերի մի շարք քարեր։ Հյուսիսային խաչաթևը ևս մասամբ կանգուն է, իսկ հարավային խաչաթևը գրեթե ամբողջությամբ խոնարհված է։

Եկեղեցու գմբեթն ամբողջությամբ կորած է, սակայն կառույցի վրա պահպանված տարրերը թույլ են տալիս հաստատել, որ այն սկզբնապես գմբեթավոր է եղել։

Ներկայումս հուշարձանը գտնվում է վթարային վիճակում։


Քարտեզ