Քասաղի բազիլիկ եկեղեցի

Քասաղի բազիլիկ եկեղեցի

Քասաղի բազիլիկ եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզում՝ Քասաղ գյուղում, Քասաղ գետի աջ ափին։ Այն Հայաստանի վաղ քրիստոնեական շրջանի պահպանված խոշորագույն բազիլիկ եկեղեցիներից մեկն է։ Հուշարձանը թվագրվում է IV դարի վերջ – V դարի սկզբով։

Քասաղի բազիլիկան եռանավ բազիլիկ տիպի եկեղեցի է։ Կենտրոնական նավը ավելի լայն և բարձր է կողային երկու նավերից։ Նավերը միմյանցից բաժանված են երկու շարք մույթերով։ Արևելյան կողմում գտնվում է կիսաշրջանաձև խորանը, որի երկու կողմերում տեղադրված են ավանդատներ։

Պեղումների արդյունքում այստեղ հայտնաբերվել են հայկական, վրացական, և բյուզանդական պղձե դրամներ։

Եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 2002 թվականին։


Քարտեզ