Ապարանի ջրամբար

Ապարանի ջրամբար

Ապարանի ջրամբարը գտնվում է Ապարան քաղաքից կենտրոնական հատվածում, Կասաղ գետի վերին հոսանքում, Քուչակ, Եղիպատրուշ և նախկին Աստվածընկալ գյուղերի միջև։

Կառուցվել է 1962–1967 թվականներին՝ որպես հողային ամբարտակով ջրամբար։ Այն Հայաստանի խոշոր ջրամբարներից մեկն է և կառուցվել է Քասաղ գետի ջրային պաշարների օգտագործման նպատակով։

Ջրամբարի ընդհանուր ծավալը կազմում է 91 միլիոն խորանարդ մետր, մակերեսը՝ 7,9 քառակուսի կիլոմետր, ջրահեռացման հզորությունը՝ վայրկյանում 18 խորանարդ մետր։ 2014 թվականին ջրի ծավալն իջել է մինչև ընդամենը 5–7 միլիոն խորանարդ մետր՝ շատ ցածր բնականոն մակարդակից։ Ապարանի ջրամբարը շահագործման ընթացքում ամբողջությամբ լցվել է 9 անգամ` 1969, 1976, 1978, 1993, 2006, 2007, 2010 2011 և 2026 թվականներին:

Ջրամբարում բնականացվել են Սևանից բերված սիգն ու իշխանը։ Ջրածածկված տարածքում պահպանվել է Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին։


Քարտեզ