Խնդրում ենք նկատի ունենալ, որ առողջարանը փակվել է 2018թ․-ին։
Տաք աղբյուրներով, թարմ հանքային ջրերով, բուժիչ օդով, ջրվեժներով, հետիոտնային գեղեցիկ արահետներով հայտնի և խիտ անտառներով շրջապատված Ջերմուկ քաղաքը (Վայոց Ձորի մարզ) մինչ օրս մնում է Հայաստանի լավագույն առողջարանային քաղաքներից մեկը: Ունենալով բազմաթիվ բուժիչ հանքային աղբյուրներ, ջուր և բուժիչ օդ՝ այս քաղաքը կատարելապես համապատասխանում է առողջարանային ցանկացած քաղաքի բոլոր չափանիշներին։ Այս պայմանների շնորհիվ, այն ունի բազմաթիվ առողջարաններ, որոնք առաջարկում են լավագույն բժշկական ծառայությունները և բուժումը:
![Գլաձոր առողջարան Գլաձոր առողջարան]()
«Գլաձոր»-ի համալիրն այս քաղաքի բազմաթիվ առողջարաններից մեկն է։ Այն գտնվում է Արփա գետից ոչ հեռու՝ Հայաստանի հարավ-արևելյան մասում և համարվում է քաղաքի լավագույն առողջարաններից։ Այստեղ հյուրերը կարող են հանգստանալ, անցնել բուժական պրոցեդուրաներ և վայելել Ջերմուկի գեղեցիկ բնությունը: Հյուրանոցը գտնվում է բարձր կիրճում, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի քաղաք։
Առողջարանային բուժման համալիրն ընդգրկում է բուժման հանքային տաք ջրի ներքին և արտաքին կիրառումը, բուժական սննունդը, ֆիզիոթերապևտիկ և այլ պրոցեդուրաներ։
«Գլաձոր» առողջարանն առաջարկում է հետևյալ բուժական մեթոդները՝
• Աերոզոլային թերապիա
• Էլեկտրոֆորեզ. դեղորայքային (Իոնոֆորեզ)
• Էլեկտրաբուժություն
• Կինեզիթերապիա
• Մագնիսաթերապիա
• Ատամների պահպանողական բուժում
• Տորֆաբուժություն
• Դեղորայքային թերապիա (Ֆարմակոթերապիա)
• Ֆոնոֆորեզ • Ֆիզիոթերապիա
• Ֆիտոթերապիա
• Բուժում հանքային ջրերով (Բալնեոթերապիա)
Այստեղ բուժվում են հետևյալ հիվանդությունները՝
• Արթրոզ / օստեոարթրոզ (պոդագրա)
• Դիաբետ
• Լեղապարկի հիվանդություններ
• Ստամոքսաղիքային (գաստրոէնտերոլոգիական) հիվանդություններ / գաստրոէնտերոլոգի ծառայություններ
• Գինեկոլոգիական հիվանդություններ / գինեկոլոգի ծառայություններ
• Երիկամների հիվանդություններ / նեֆրոլոգի ծառայություններ
• Լյարդի հիվանդություն
• Նյարդային համակարգի հիվանդություններ / նյարդաբանի (նևրոպատոլոգի) ծառայություններ
• Գիրություն
• Բերանի խոռոչի հիվանդություններ / ատամնաբույժի ծառայություններ
• Ծայրամասային նյարդային համակարգի հիվանդություններ
• Պրոկտոլոգիական հիվանդություններ / պրոկտոլոգի ծառայություններ
• Ռադիկուլիտ
• Վերարտադրողական համակարգի հիվանդություններ
• Ռևմատիզմ / ռևմատոլոգի ծառայություններ
• Իշիաս
• Ատամների հիվանդություններ
• Սեռական համակարգի հիվանդություններ / ուրոլոգի ծառայություններ