Հայերի ծագումը

Հայերի ծագումը

Թարմացված է Մայիս 11, 2025

Հայերը հայկական լեռնաշխարհի բնիկ էթնիկ խումբն են։  Հայկական էթնոսը կարևոր թեմա է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են այս հինավուրց երկրի և հայերի ծագման ու պատմությամն առանձնահատկություններով։

Հայերի ծագումը

Հայ ժողովուրդը ամենահետաքրքիր էթնիկ խմբերից մեկն է։  Օտարերկրացինները կարող են հետաքրքրվել հայերով, քանի որ կամ լսել են ինչ-որ հայտնի հայի մասին, կամ նրանց գրավում են հայերի արտաքինի յուրահատուկ գծերը։

Հայ ժողովրդի էթնիկական ինքնության կազմավորումը

Հայերը Հայաստանի Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունն են կազմում։  Սակայն, ամբողջ աշխարհով մեկ սփռված է նաև հայկական սփյուռքը։  Հետաքրքիր փաստն այն է, որ Հայաստանում ապրում է 3 մլն մարդ, ընդ որում նրանց 98%-ը էթնիկ հայեր են, 1․2%-ը՝ եզդիներ, իսկ մնացած 0․8%-ը՝ այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներ։

Հայ ժողովրդի կազմավորումը թվագրվում է Մ.թ.ա. VI դարից, երբ հիշատակվեցին հայերի գոյության առաջին վկայությունները։  Մ. թ. ա. 517 թ. պարսկական արքան Ուրարտուն Հայաստան է անվանել։

Հայերի ֆիզիկական առանձնահատկությունները

Հայերն աչքի են ընկնում մուգ արտաքինով։ Մենք հիմնականում մուգ մազեր, աչքեր և մաշկի գույն ունենք։ Բնակչության մեծամասնությունը սև կամ մուգ շագանակագույն մազեր և աչքեր ունի, սակայն կան նաև շիկահեր կամ կարմրամազ հայեր։

Հայերի ֆիզիկական առանձնահատկությունները

Շատ տպավորիչ են հայերի աչքերը։ Մեծամասնությունն էլի մուգ աչքեր ունի, սակայն կան կապուտաչյա կամ կանաչաչյա հայեր։

Հայկական մշակույթը

Մենք՝ հայերս, սիրում ենք պատմություն կերտել։ Պատմության ընթացքում մենք հաղթահարել ենք բազմաթիվ չարչարանքներ ու դժվարին օրեր ենք ունեցել։ Հայ ժողովրդի կյանքում եղել են մի շարք պատերազմներ՝ նպատակաուղղված հայկական գենի, մշակույթի, պատմական արժեքների և էթնիկական ինքնության պահպանմանը։

Հայկական մշակույթը

Ցեղասպանությունն ամենամեծ արհավիրքն էր, որին բախվեց հայ ազգը։ Չնայած հայերի զգալի զանգված զոհ գնաց 1915թ․, այնուամենայնիվ, հայերը շարունակում են ապրել, որովհետև այս ժողովուրդն ուժեղ հավատ ունի։  Հայերը շարունակում են ապրել ու արարել։  Ցանկացած պահի մենք զբաղմունք կգտնենք և երևի հենց այստեղ է ծագել հայերի մասին հայտնի ասացվածքը, որտեղ ասվում է. «Հայերը քարից հաց քամող ժողովուրդ են»։  Այս ասացվածքը շատ խորհրդանշական է. մենք առանձնահատուկ հարգանք ենք ցուցաբերում դեպի հացը, իսկ հայկական տարածքը լեռնային է ու քարքարոտ։  Այնպես որ, մենք աշխատում ենք մեր սեփական երկրում, սեփական ապրուստը վաստակելու համար։

Հայկական լավաշի պատրաստություն

Հայաստանը հայտնի է պատմական վայրերով և ճարտարապետական հուշարձաններով։ Հատկապես զարգացած է կրոնական ուղղվածությունը՝ եկեղեցիների ճարտարապետությունը և խաչքարերը։

Հայերը շատ բարի և ընկերասեր ազգ են։ Եթե ինչ-որ մեկն օգնության կարիք ունի, մենք միշտ պատրաստ ենք աջակցելու։ Օրինակ՝ եթե մի զբոոսաշրջիկ որևէ ուղղություն է հարցնում, մենք կարող ենք թողնել մեր ճանապարհը և ուղեկցել նրան։

Հայկական կրոնը

Հայերն առաջին ժողովուրդն էին, որ քրիստոնեությունն ընդունեցին որպես պոտական կրոն։ 301թ․-ից ի վեր քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոնն է։ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի կառուցումը սկսվել է պետական կրոնի ընդունումից անմիջապես հետո։ Այն համարվում է աշխարհում ամենահին քրիստոնեական եկեղեցին։

Հայկական կրոնը

Նախկինում հայերը շատ են տառապել կրոնական ուղղվածության համար։ Այնուամենայնիվ, մեր նախնիները հավատարիմ են մնացել մշակութային ծագմանը և արմատներին։

Հայաստանի պետական լեզուն

Շատերի կարծիքով հայերը սեփական լեզու չունեն։ Սակայն, հնարավոր չէ պատկերացնել, որ մի ժողովուրդ, որն ունի հարուստ գրականություն, չունենա սեփական լեզու։ Հայերն իրենց արժեքավոր ստեղծագործություններն օտար լեզվով չէին ստեղծի։

Հայաստանի պաշտոնական լեզուն հայերենն է։ Լեզվի ծագումը տեղի է ունեցել 405 թվականին Մեսրոպ Մաշտոցի կողմից։ Օտարերկրացիներին դժվար է սովորել հայոց լեզուն։ Մի շարք հնչյուններ, դժվար է արտասանել հայերին: Հայերենի քերականությունը և կետադրությունը նույնպես բարդ են։ Մենք միշտ պատրաստ են օգնել օտարերկրացիներին, եթե նրանք ցանկանում են սովորել մայրենին կամ պարզապես մի քանի հայերեն արտահայտություն։

Հայտնի հայերը

Աշխարհում յուրաքանչյուր մարդ ամենաքիչը մեկ հայ գիտի, քանի որ աշխարհահռչաակ հայեր կան գրեթե յուրաքանչյուր բնագավառում։

Հնարավոր է՝ Քիմ Քարդաշյանն աշխարհի ամենահայտնի հայ կինն է։  Սակայն, պակաս հայտնի չեն հայ տղամարդիկ։  Հայ մեծերից էր Շառլ Ազնավուրը՝ համահայկական տաղանդը։ Հայտնի են նաև ճանաչված «SOAD» ռոք խմբի անդամները՝ Սերժ Թանկյանի գլխավորությամբ։

Հայտնի հայեր 

Իսկ ամենաուժեղ հայերը սպորտում են։ Հայերը հայտնի են շախմատում։ Հավանաբար, ամենահայտնի հայ շախմատիստը Լևոն Արոնյանն է։ Իսկ ֆուտբոլի բնագավառում հայտնի հայերից են Հենրիկ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, և ուրիշներ։

Դե իհարկե, հայերը չէին կարող բացակա ստանալ նորարարական տեխնոլոգիաների բնագավառում։ Հայտնի սոցիալական մեդիա հարթակներից մեկի՝ Reddit-ի համահիմնադիրներից է Ալեքսիս Օհանյանը։

Ամփոփելով՝

Սխալ կլինի ասել, որ բոլոր հայերը համապատասխանում են վերը նշված առանձնահատկություններին, քանի որ կատարյա ոչինչ չի լինում։

Եթե ցանկանում եք կարդալ հայտնի հայերի մասին, հետևե՛ք հղմանը և իմացե՛ք ավելին։


 

Վերա Միրզոյան

Հրապարակվել է 2019թ․ օգոստոսի 8-ին
Հեղինակ՝ Վերա Միրզոյան

Armenia Discovery
Ստեղծված է Օգոստոս 08, 2019 / Թարմացված է Մայիս 11, 2025

Հեղինակ՝ Armenia Discovery

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Օդանավակայանների կայանատեղիների կառավարման լուծումներ և համակարգեր
Ապրիլ 27, 2026 Օդանավակայանների կայանատեղիների կառավարման լուծումներ և համակարգեր

Ավիացիոն երթևեկության շուրջօրյա աճը վկայում է օդանավակայանների կայանատեղիների նկատմամբ հետաքրքրության մեծացման մասին: Քանի որ բազմաթիվ ավտոմեքենաներ օդանավակայանի տարածքում մնում են երկար ժամանակ՝ օրեր կամ նույնիսկ շաբաթներ, հողատարածքի սահմանափակումները պետք է ճիշտ հաշվարկվեն՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:...

Շարունակել
Յուրաքանչյուր նորեկի համար ճանապարհորդական խորհուրդներ, որոնք պետք է իմանա Հռոմ գնալուց առաջ
Ապրիլ 16, 2026 Յուրաքանչյուր նորեկի համար ճանապարհորդական խորհուրդներ, որոնք պետք է իմանա Հռոմ գնալուց առաջ

Հռոմը աշխարհի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկն է։ Ամեն տարի միլիոնավոր մարդիկ հոսում են այս հնագույն քաղաք՝ տեսնելու նրա տեսարժան վայրերը և վայելելու նրա մշակույթը։ Եթե մոտ ժամանակներս պլանավորում եք այցելել Հռոմ, կան մի քանի բաներ, որոնք...

Շարունակել
Բենգալուրուի հայտնի ուտեստներ
Ապրիլ 16, 2026 Բենգալուրուի հայտնի ուտեստներ

Բանգալորը կամ Բենգալուրուն Կառնատակայի մայրաքաղաքն է և լայնորեն հայտնի է «Հնդկաստանի պարտեզային քաղաք», «Հնդկաստանի Սիլիկոնային հովիտ» և «ՏՏ կենտրոն» անուններով։ Այն ունի հսկայական ռեսուրսներ և իր բնակիչներին առաջարկում է շատ բան։ Բանգալորը հայտնի է իր գեղեցիկ...

Շարունակել