Lori
1992 թվականին դերասան Սերգեյ Մելիքյանը մի խումբ համախոհների հետ խորհրդային տարիներից մնացած ծաղկի խանութը վերածել է տիկնիկային թատրոնի։ Երկու տարի անց թատրոնի վարագույրն առաջին անգամ բացվել է Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» հեքիաթի բեմադրությամբ։
2020 թվականին թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար է դարձել Սևակ Սարգսյանը։ Ավանդաբար այստեղ օգտագործվել են ձողերով կառավարվող տիկնիկներ։ 2021 թվականին վերաբացումից հետո թատրոնը ներկայացրել է «Դոկտոր Այբոլիտ» բեմադրությունը, որտեղ առաջին անգամ օգտագործվել են նաև հատակից կառավարվող տիկնիկներ, իսկ դերասաններն ու տիկնիկները հանդես են եկել նույն բեմում՝ հանդիսատեսի աչքի առաջ։
2022 թվականին թատրոնը նշել է հիմնադրման 30-ամյակը՝ ներկայացնելով «Շունն ու կատուն» հեքիաթի նոր բեմադրությունը։ Հոբելյանի առթիվ համայնքապետարանի միջոցներով թատրոնի շենքն ամբողջությամբ վերակառուցվել է։
2026 Armenia Discovery. Բոլոր իրավունքները պաշտպանված են
Ստեղծված է՝ Munich Ventures