Ալավերդու տիկնիկային թատրոն

Lori

Նկարագրություն

Ալավերդու տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 2013 թվականին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 2009 թվականի շրջանավարտ, ռեժիսոր Լևոն Սադաղյանի նախաձեռնությամբ։ Թատրոնին աջակցել է Ալավերդու համայնքապետարանը, իսկ ֆինանսական հովանավորներից է եղել Counterpart International կազմակերպությունը։
Սկզբում թատրոնը գործել է Սանահինի մշակույթի պալատում, իսկ 2013–2015 թվականներին հանդես է եկել շրջիկ ներկայացումներով։ Առաջին բեմադրությունը՝ «Լոռվա հեքիաթներ»-ը, ստեղծվել է Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա։ Այն ներկայացվել է Լոռու և Տավուշի շուրջ 35 համայնքներում, ինչպես նաև Գյումրիում, Վանաձորում և Երևանում։

Կատեգորիաներ

Cultural
Պլանավորել ուղևորություն