Էլ Չիլլաութ
Ծիծեռնակաբերդի պուրակ 8, Երևան, 0013, Երևան
«EL Chillout»-ը «El Holding» ընկերության նոր նախագիծն է, որն այս ամառ խոստանում է դառնալ երևանցիների ու քաղաքի հյուրերի ամենասիրելի հանգստավայրերից մեկը։ Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ ընդարձակ ու չքնաղ «El Garden» այգու սրտում թաքնված այս լաունջ-բարից բացվում է շունչ կտրող տեսարան։ «EL Chillout»-ի գլխավոր այցեքարտը բարն է։ Այստեղ փորձառու բարմեն-միքսոլոգին բավական է ընդամենը մի քանի հուշում, որպեսզի նա հատուկ հյուրի համար պատրաստի ամբողջովին նոր, բացառիկ ու յուրօրինակ կոկտեյլ։ Հիանալի հնարավորություն՝ վայելելու աստվածաշնչյան Արարատ լեռան ու մայրաքաղաքի հարավային հատվածի համայնապատկերը, զգալու ամառային երեկոյի զովն ու ըմպելու բացառիկ հեղինակային կոկտեյլ։ Էլ ի՞նչ է պետք կատարյալ երեկոյի համար։