Զաղա

Զաղա

Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում է գտնվում մի սրբատեղի` Զաղան (զաղա - քարայր, քարանձավ), պաշտոնական անունը` Աղնձաջուր: Սա քարանձավ է, որով հոսող ջուրը ունի բժկող հատկություններ: Բազմաթիվ մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից գալիս են այստեղ` խմելու և իրենց հետ տանելու Զաղայի բժշկող ջուրը: Ըստ ավանդազրույցների Զաղայում է ճգնել Հայաստանի առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորիչը: Ամենայն հայոց կաթողիկոսի մասունքները ամփոփվել են տարբեր վայրերում, իսկ ձեռքը ամփոփվել է Զաղայում:


Ըստ բերնեբերան փոխանցված զրույցների` քարանձավի վերևի հատվածից մի անգամ մեծ քար է ընկել հղի կնոջ վրա, սակայն կնոջը զարմանալիորեն ոչինչ չի պատահել: Քարանձավի ձախ հատվածում կա մի յուրահատուկ ծառ, որը աճում է հենց քարանձավի միջից, ծառը չի ստանում բավարար արևի լույս և ջուր, սակայն ամեն տարի այն առատ բերք է տալիս:

Քարտեզ