Թալինի քարավանատունը գտնվում է Թալին քաղաքից հարավ՝ Թալին-Դաշտադեմ ճանապարհի ձախ կողմում, և XII–XIII դարերով թվագրվող կառույցներից Հայաստանում պահպանված ամենամեծ քարավանատունն է։
Համալիրը կազմված է երկու եռանավ դահլիճներից՝ արևելյան և արևմտյան, որոնց միջև ձևավորվել է քառակուսի բակ։
Բակի պարագծով դասավորված են եղել կամարակապ խցեր, որտեղ իրականացվել է առևտուր, իսկ արևելյան և արևմտյան արտաքին պատերը ամրացված են եղել պաշտպանական աշտարակներով, հարավ-արևելյան անկյունում՝ մեկ պահակախուց։
Քարավանատունը ծառայել է որպես կանգառ արևելք-արևմուտք ուղղությամբ շարժվող առևտրական քարավանների և նրանց բեռնակիր անասունների համար՝ ապահովելով և՛ մարդկանց, և՛ անասունների համար գիշերակաց։
Կառույցն այսօր խիստ քանդված վիճակում է։