Լաստիվեր

Լաստիվեր

Լաստիվերը գտնվում է Տավուշի մարզում՝ Ենոքավանի մերձակա խոր անտառապատ ձորում։ Լաստիվերի պատմամշակութային գլխավոր հուշարձանը ժայռի մեջ ձևավորված քարայր-կացարանների համալիրն է, որը տեղացիները վաղուց կոչել են նաև «Անապատ»։

Ճանապարհն անցնում է անտառով և կիրճով՝ դեպի քարանձավային համալիր ու ջրվեժ։ Ըստ ավանդության՝ դժվարամատչելի քարանձավ հասնելու համար օգտագործել են ծառի ճյուղերից պատրաստված լաստակներ և դրանցով բարձրացել «լաստն ի վեր»։ Այդ պատճառով էլ վայրը կոչվել է Լաստիվեր։

Տարածքում ջուրը ժայռային աստիճաններով ու փոքր անկումներով ստեղծում է մի քանի կասկադային հատվածներ։ Արահետի ընթացքում հերթափոխվում ենտեսարանները դեպի կիրճը, խիտ անտառը, ժայռափոր քարանձավները և Սառնաջրի գետային հատվածները։


Քարտեզ