Հառիճավանք

Հառիճավանք

Հառիճավանքը գտնվում է Շիրակի մարզի Հառիճ գյուղում՝ Արագածի հյուսիսային լանջին։

Հառիճում վանական կյանքը ծաղկում է ապրել XIII դարում, երբ Զաքարյան իշխանապետերը, գնելով Հառիճ գյուղն ու շրջակա հողերը, նախաձեռնել են գլխավոր Ս. Աստվածածին եկեղեցու կառուցումը։ Նրա շինարարության ավարտը կապվում է Զաքարե ամիրսպասալարի անվան հետ, որի մասին տեղեկություն է պահպանվել եկեղեցու վիմագրում։ Եկեղեցու ճարտարապետական հիմքում ընկած է գմբեթավոր դահլիճի հորինվածքը։

Եկեղեցին ունի սյունազարդ օթյակներ, որոնք պալատի տեսք են հաղորդում կառույցին։

Արա Մահտեսի խանի՝ 1795 թ. Հայաստանում կատարած ներխուժումից վանքը ավերածությունների է ենթարկվել և միայն 1830 թ. ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո գաղթը բերել է վանահայր, Կարնի երեցների առաջնորդ Ստեփանոս արք. Խասավանյանի հոգածությամբ։

Համալիրի հնագույն կառույցը Ս․ Գրիգոր եկեղեցին է, որը թվագրվում է VII դարով։ Ճարտարապետական հորինվածքով նման է Մաստարայի Ս. Հովհաննես եկեղեցուն։ Հարավ-արևելքից և հարավ-արևմուտքից եկեղեցուն կից են կառուցվում ավանդատները։

Վանքի հարավարևմտյան կողմում գտնվում է փոքրիկ մատուռ՝ կառուցված XII-XIIIդդ.։ Քանի որ այն կառուցված էր ձորի քարափի եզրին՝ ժամանակի ընթացքում մի մեծ ժայռաբեկոր անջատվել է քարափից, աստիճանաբար հեռացել ու իր հետ տարել է նաև այս մատուռը։

Վանքից դուրս գտնվող գերեզմանոցում պահպանվել են Ս․ Հարություն եկեղեցու ավերակները՝ կառուցված 1201-1216 թվականներին։

360 պատմություններ

Քարտեզ

Պլանավորել ուղևորություն