Գոշի լիճ

Գոշի լիճ

Գոշի լիճը գտնվում է Տավուշի մարզում՝ Գոշ գյուղի մերձակայքում, «Դիլիջան» ազգային պարկի անտառային գոտում, և պատկանում է Աղստև գետի ավազանին։

Այն սողանքաարգելափակման ծագում ունեցող լիճ է։ Այսինքն՝ ջրավազանի ձևավորումը կապված է լանջային զանգվածի տեղաշարժի հետևանքով բնական արգելապատնեշի առաջացման հետ։

Լճի երկարությունը մոտ 100 մ է, լայնությունը՝ մոտ 80 մ, իսկ առավելագույն խորությունը՝ 8 մ։ Լիճը սնվում է մթնոլորտային տեղումներից և ստորերկրյա ջրերից։ Ամռանը ջրի ջերմաստիճանը մոտ 14°C է։


Քարտեզ