Մատենադարան
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը, որը նաև հայտնի է որպես Մատենադարան, հին ձեռագրերի պահոց է և ունի Հայաստանի ամենամեծ հավաքածուներից մեկը: Այն հիմնադրվել է 1959 թվականին և գտնվում է Երևանում:
Show MoreՍաղմոսավանք
Սաղմոսավանքը գտնվում է Արագածոտնի մարզի Սաղմոսվան գյուղի արևելյան մասում: Եկեղեցին տեղակայված է Քասախ գետի աջ ափին՝ կիրճի եզրին։ Սաղմոսավանքը միջնադարի ամենահարուստ և նշանավոր հոգևոր կենտրոններից մեկն էր:
Show MoreԳաֆեսճյանի անվան արվեստի կենտրոն
Գաֆեսճյանի անվան արվեստի կենտրոնը, որը հայտնի է նաև որպես Գաֆեսճյան թանգարանների հիմնադրամ, արվեստի թանգարան է Երևանում: Այն տեղակայված է քաղաքի կենտրոնական մասում ՝ Կասկադ համալիրի կողքին, որը համարվում է Վարդագույն քաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկը: Այն հիմնադրվել է ամերիկահայ հայտնի գործարար Ժերար Լ. Գաֆեսճյանի կողմից:
Show MoreԿաթողիկե Սուրբ Աստվածածին
Կաթողիկե Սուրբ Աստվածածինը միջնադարյան փոքր եկեղեցի է, որը գտնվում է Երևանի կենտրոնում: Եկեղեցու պատերին արված ամենահին արձանագրությունը թվագրվում է 1264 թվականով: Եկեղեցին մեծապես տուժել է 1679 թվականին տեղի ունեցած երկրաշարժից:
Show MoreՍուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզի Օշական գյուղում: Այժմ այն Արագածոտնի թեմի առաջնորդանիստ եկեղեցին է, սակայն ի սկզբանե եղել է փոքր մատուռ, որը կառուցվել է 443 թվականին՝ հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի վրա:
Show MoreԿասկադ համալիր
Show MoreՄայր Հայաստան
Մայր Հայաստանի հուշահամալիրը բացվել է 1967 թվականին՝ Հաղթանակի զբոսայգում։ Հուշարձանի ընդհանուր բարձրությունը 52 մետր է, քանդակի բարձրությունը 22 մետր։
Show MoreԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիր
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիրը կամ պարզապես Համալիրը՝ ամենամեծ մարզահամերգային համալիրն է Հայաստանում։
Show MoreՀայաստանի ազգային պատկերասրահ
Հայաստանի ազգային պատկերասրահը, որտեղ պահպանվում է հայկական արվեստի ամենամեծ հավաքածուն, գտնվում է Հանրապետության հրապարակում: Այն հիմնադրվել է 1921 թվականին և ի սկզբանե ընդգրկված էր Պատմության թանգարանի կազմում:
Show MoreԵրևանի Ժողովրդական արվեստի թանգարան
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանը Երևանի մշակույթի և արվեստի յուրօրինակ կենտրոն է: Այստեղ կարող եք գտնել փորագրություններ փայտից, մետաղից, քարից, կերամիկական իրեր, գորգեր, կարպետներ և նկարներ Հայաստանի տարբեր մասերից:
Show MoreՕձունի եկեղեցին
Օձունի եկեղեցին գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի է, որը գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղի կենտրոնում: Այն վաղ միջնադարյան եզակի շինություններից է, որն ամբողջությամբ պահպանել է իր արտաքին տեսքը: Եկեղեցու արտաքին և ներքին պատերին փորագրված են տարբեր ժամանակաշրջանների բազմաթիվ հայերեն արձանագրություններ։
Show MoreՄակարավանք
Մակարավանքը 13-րդ դարի վանական համալիր է Տավուշի մարզում։ Գտնվում է Պայտաթափ լեռան ստորոտին: Վանքը միջնադարյան հայկական կրոնական ճարտարապետության յուրահատուկ հուշարձաններից է:
Show MoreԿեչառիսի վանք
Կեչառիսը միջնադարյան վանական համալիր է, որը գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրում: Կեչառիսի վանքը եղել է Հայաստանի կրոնական և կրթական խոշոր կենտրոն: Վանքը կառուցվել է անվանի գիտնական, փիլիսոփա, բանաստեղծ, քաղաքական և ռազմական գործիչ Գրիգոր Մագիստրոս Փահլավունու կողմից (990-1058թթ․):
Show MoreՀայաստանի պատմության թանգարան
Հայաստանի Պատմության թանգարանը հիմնադրվել է 1919-ի սեպտեմբերի 9-ին, սակայն այցելուների համար այն բացվել է 1921 թվականի օգոստոսի 20-ին: Այն գտնվում է Հանրապետության հրապարակում։
Show MoreՍանահինի վանք
Սանահինի վանական համալիրը գտնվում է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Ըստ ավանդության՝ վանքը հիմնադրվել է 4-րդ դարում։ «Սանահին» անվանումը բացատրվում է «սա նրանից հին է» արտահայտությամբ. Սանահին է կոչվել Հաղպատից ավելի հին վանքը։
Show MoreԱխթալայի վանք
Ախթալայի վանական համալիրը գտնվում է Լոռու մարզի Ախթալա գյուղում, կառուցվել է 10-րդ դարում՝ Կյուրիկյան իշխանների կողմից: Ախթալայի ամրոցը կանգնած է բարձրադիր հրվարդանի վրա և երեք կողմից պաշտպանված է ժայռապատ ձորերով։ Ամրոցի մուտքը պաշտպանված է պարիսպներով և եռահարկ կոնաձև աշտարակով։
Show MoreՆորավանք
Նորավանքը 13-14-րդ դարի հոյակերտ վանական համալիր է: Գտնվում է Երևանից 122 կմ հեռավորության վրա, Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքի մոտակայքում: Կառույցը համարվում է 14-րդ դարի ճարտարապետական գլուխգործոց՝ ստեղծված շնորհալի նկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկի կողմից:
Show MoreՍուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ներկայումս Հայ Առաքելական եկեղեցու ամենամեծ տաճարն է աշխարհում: Այն գտնվում է Երևանի կենտրոնում: Եկեղեցին կառուցվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի նախաձեռնությամբ։ 1989 թ.-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր խորհրդի և ճարտարապետական հանձնաժողովի համատեղ նիստում որոշվել է կառուցել մի մեծ տաճար՝ նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին։
Show More